Araratnews.am-ին հայտնի է, թե ովքեր են ղեկավարելու Արցախի ուժային կառույցները: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արցախի պաշտպանության բանակի ղեկավար Ջալալ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել: Իր պաշտոնին հրաժեշտ կտան Արցախի ոստիկանության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը:
Արցախի ոստիկանության պետ կնշանակվի Լեւոն Մնացականյանի տեղակալ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն կնշանակվի Կարեն Սարգսյանը:
Մեր աղբյուրները հաղորդում են, որ հիմա քննարկում են Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի եւ Արցախի ԱԱԾ տնօրենի թեկնածուների հարցը: Տեղեկատվություն ունենալուն պես այն կհրապարակենք: