Շատերը կարող են կարծել, որ ժայռերից կախված վրանները պարզապես մոլորված զբոսաշրջիկների նշան է։ Սակայն դա չի վերաբերում լեռնագնաց Թոմի Քալդվելին և նրա կնոջը՝ Բեկային, ովքեր օրեր շարունակ կարող են ապրել 100 մետր բարձրության վրա ամրացված վրաններում։ Այս մասին հաղորդում է The Daily mail-ը։
Ոմանց սա տարօրինակ կարող է թվալ, որովհետև քչերը կահամաձայնեն ապրել այդ բարձրության վրա՝ ցուրտ եղանակի և թափվող ժայռաբեկորների պայմաններում։ Սակայն դա չի վերաբերվում Թոմիին և Բեկային։
Ստորև ներկայացված նկարներն արվել են լուսանկարիչ Քորի Ռիչի կողմից, ով վտանգելով իր կյանքը, փորձել է ներկայացնել, թե ինչպես են այդ բարձրության վրա ապրում երկու լեռնագնացները։