Այսօր ` սեպտեմբերի 29-ին, Երեւանի ժամանակով 17:00-ին կմեկնարկի Իտալիայի Ա Սերիայի առաջնության 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպումը:
Այս խաղից առաջ «Լեչեն» վաստակած 6 միավորով 13-րդն է, իսկ Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» 8 միավորով 7-րդն է:
Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան արդեն ներկայացրել է թիմի հայտացուցակը, որտեղ տեղ է գտել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը: