տուն Uncategorized Լեոնարդո Դի Կապրիոն տոնում է 45-ամյակը

Լեոնարդո Դի Կապրիոն տոնում է 45-ամյակը

279
0

Նոյեմբերի 11-ին լրանում է դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի 45-ամյակը: Դի Կապրիոն ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 11-ին: Նա ունի իտալական, գերմանական և ռուսական արմատներ։ Լեոնարդոն ընտանիքի միակ երեխան է։ Ապագա դերասանն իր անունը ստացել է մոր շնորհիվ։ Դի Կապրիոյի մայրը՝ Իրմելինը, Իտալիայի թանգարաններից մեկում տեսել է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունները և որոշել իր տղայի անունը դնել Լեոնարդո։ Երբ Լեոն դարձավ մեկ տարեկան, նրա ծնողները բաժանվեցին, և նա մնաց մոր հետ։ Լեոն ստիպված էր ապրել Լոս Անջելեսի մի քանի թաղամասերում, քանի որ մայրը մի քանի վայրում էր աշխատում։

Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմում Ջեք Դոուսոնի կերպարը սկզբում Դի Կապրիոյին դուր չի եկել, քանի որ Ջեքի կերպարը, ըստ նրա, այդքան էլ խոր հուզականություն չի ենթադրել: Այնուամենայնիվ, հենց այս ֆիլմը Դի Կապրիոյի դերասանական կարիերան նոր մակարդակ տեղափոխեց:

Այսօր Դի Կապրիոյին չենք կարող միայն դերասանի տիտղոսը վերագրել: Վերջին տարիներին դերասանն իր ուշադրությունը, կինոնկարների փոխարեն, կենտրոնացրել է իր վաղեմի հոբբիի՝ շրջակա միջավայրի պահպանության վրա:

1998-ին Դի Կապրիոն հիմնել է «Լեոնարդո Դի Կապրիո» հիմնադրամը: Այն ոչ առևտրային կազմակերպություն է՝ նվիրված շրջակա միջավայրի մասին իրազեկման խթանմանը:

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն երկար սպասված մրցանակին արժանացավ «Օսկարի» 88-րդ մրցանակաբաշխությանը՝ «Վերապրածը» ֆիլմում տղամարդու լավագույն դերի համար: Նախկինում նա «Օսկարի» էր առաջադրվել «Ինչն է անհանգստացնում Հիլբերտ Գրեյփին», «Ավիատոր», «Արյունոտ ադամանդ» և «Գայլը Ուոլ Սթրիթից» ֆիլմերի համար:

2016 թվականի ապրիլի 21-ին Նյու Յորքում հրապարակվում է «Time» ամսագրի կազմած «Աշխարհի 100 ազդեցիկ մարդիկ» ամենամյա վարկանիշը։ Լեոնարդո Դի Կապրիոն գլխավորում է այն «Կուռքեր» անվանակարգում: