տուն Քաղաքական Միջազգային Լեոնարդո դի Կապրիոն ստացել է Ոսկե գլոբուս․ Մրցանակաբաշխության արդյունքները

Լեոնարդո դի Կապրիոն ստացել է Ոսկե գլոբուս․ Մրցանակաբաշխության արդյունքները

102
0

Leonardo-DiCaprio-hit-red-carpet-black-tuxedo

Արդեն տեղեկացրել ենք, որ Լոն Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը, որի արդյունքում պարզ են դարձել 2013 թվականի կինոարտադրության լավագույնների անունները։

«Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Ստրկության 12 տարի» ֆիլմը, իսկ «Ամերիկյան խարդախություն» ֆիլմը դարձել է լավագույնը կատակերգություն անվանակարգում։ «Ամերիկյան խաբեությունում» նկարահանված Ջենիֆեր Լոուրենսն ու Էմի Ադամսը լավագույնն են ճանաչվել «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» և «Կատակերգական ֆիլմի լավագույն դերասանուհի»անվանակարգերում համապատասխանաբար։ Կատակերգական լավագույն դերասան է համարվել Լեոնարդո դի Կապրիոն՝ «Գայլ՝ Ուոլ սթրիթից» ֆիլմում կատարած դերի համար։

«Դրամատիկ լավագույն դերասանուհի» է դարձել Քեյթ Բլանշեթը Վուդի Ալենի «Հասմիկ» ֆիլմի համար։ «Դրամատիկ ֆիլմի լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Մեթյու ՄքՔոնահին «Գնորդների Դալասի ակումբը» ֆիլմում կատարած դերի համար։ Նույն ֆիլմում մասնակցած Ջարդե Լետոն լավագույնն էր «Երկրորդ պլանի դերասան» անվանակարգում։

Ալֆոնսո Կուարնոն ճանաչվել է «Լավագուն ռեժիսոր» «Գրավիտացիա» ֆիլմի համար, իսկ Սփայք Ջոնսը մրցանակ է ստացել «Նրա» (Her) ֆիլմի սցենարի համար։ «Անիմացիոն լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Walt Disney-ի «Սառցե սիրտը» մուլտֆիլմը, իսկ «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում նշվել է իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն «Աննման գեղեցկություն» ֆիլմի համար։

U2 խումբը մրցանակ է ստացել Մանդելայի մասին ֆիլմի երաժշտության համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here