Լեհաստանում Տոպոլյով բնակավայրի մերձակայքում վթարի է ենթարկվել Piper PA-31Tսպորտային ինքնաթիռը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ընդհանուր առմամբ ինքնաթիռում գտնվել է 12 մարդ: Ողջ է մնացել միայն 40-ամյա մի տղամարդ, ով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինքնաթիռը պատկանում էր մասնավոր պարաշյուտային դպրոցին և վթարի պահին տեղափոխում էր այդ էքստրեմալ սպորտաձևով զբաղվող մարզիկներին: Այս պահին ողբերգության վայրում աշխատում են ոստիկանությունը, բժիշկներն ու հրշեջ ծառայությունը: