տուն Քաղաքական Միջազգային Լեհաստանում ուսուցչուհին երեխա է ունեցել 14-ամյա աշակերտից

Լեհաստանում ուսուցչուհին երեխա է ունեցել 14-ամյա աշակերտից

226
0

beremennaya

Լեհաստնում ուսուցչուհին երեխա է ունեցել իր 14-ամյա աշակերտից: Այս մասին գրում են լեհական լրատվամիջոցները:

Կալիշա քաղաքի 36-ամյա ուսուցչուհին այժմ կարող է պատասխանատվության ենթարկվել անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար: Մինչդեռ ուսուցչուհին ինքը պատմել է, որ իրեն սիրահետել է աշակերտը: Նա նշել է, որ հղիության մասին տեղյակ է պահել աշակերտի ծնողներին, որոնք թույլ չեն տվել, որպեսզի 36-ամյա կինն ազատվի իրենց առաջին թոռնիկից:

Դատախազությունում այս դեպքն ապշեցուցիչ են համարել և հայտարարել, որ պատրաստվում են ստուգել, թե ինչպես է 14-ամյա պատանին հարաբերությունների մեջ մտել ուսուցչուհու հետ: Նրանք նաև զարմանք են հայտնել, թե ինչպես են բժիշկները թույլատրել պատանուն ներկա գտնվել ծննդաբերությանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here