տուն Աշխարհ Լեհաստանում միասեռական ամուսնություններ չեն լինի

Լեհաստանում միասեռական ամուսնություններ չեն լինի

417
0

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հավաստիացրել է, որ երկրում միասեռական ամուսնություններ և նույնասեռական զույգերի կողմից երեխաների որդեգրումներ չեն լինի:

«Ընտանիքի ինստիտուտի պաշտպանությունը, իմ համոզմամբ, կարևորագույն նշանակություն ունի նորմալ գործող պետության կայունության համար»,- հայտարարել է Դուդան՝ Վարշավայում ելույթի ժամանակ:

«Ընտանիքը՝ միություն է կնոջ և տղամարդու միջև՝ մեր սահմանադրության նորմերին համապատասխան: Չկա և չի կարող լինել ընտանիք սահմանադրորեն ընդունելի միակ ձևից՝ կնոջ և տղամարդու միությունից բացի որևէ այլ ձևով»,- հայտարարել է Լեհաստանի նախագահը:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: