Լեհաստանի խորհրդարանն ընդունեց առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունների քվեարկությունը փոստի միջոցով անցկացնելու նախագիծը:
Փոստի միջոցով քվեարկությունն անցկացնելու օգտին հանդես է եկել 236 պատգամավոր, որից 213-ն աջակցել է, իսկ 11-ը ձեռնպահ մնացել: Այժմ օրենքը պետք է հաստատի նախագահը: Դրանից հետո Լեհաստանում հնարավոր կլինի կազմակերպել նախագահական ընտրությունների քվեարկությունը՝ առանց ընտրատեղամասեր գնալու:
Ամեն դեպքում, նախապես պլանավորված մայիսի 10-ի ընտրությունները չեն կայանա, քանի որ, կորոնավիրուսով պայմանավորված, նախապատրաստական աշխատանքներն ամբողջությամբ արված չեն, դրանից բացի փոստի միջոցով քվեարկություն կատարելու նախագծի ընդունումը ձգձգվեց: