Լեհական Յանկուվ-Պշիգոդկի բնակավայրում պայթել է գազատարը։ Այդ մասին հաղորդել է TVN24 հեռուստաալիքը։
Պայթյունի հետևանքով մոտակա անտառում հրդեհ է բռնկվել։ Բնակիչներին այդ տարածքից տարհանել են։ Երեք մարդ զոհվել է, ևս 10-ը վիրավոր են։ Տուժածների թվու կան նաև երեխաներ, որոնցից մեկը լուրջ այրվածքներ ունի։
Գազատարը պատկանում է Լեհաստանի պետական Gaz-System օպերատորին։ Պատահարի պատճառները այս պահի դրությամբ պարզ չեն։