Լեհաստանի տրանսպորտի նախարար Սլավոմիր Նովակը հրաժարական է տվել իր շվեյցարական ժամացույցի շուրջը ստեղծված սկանդալի պատճառով: Արդեն նախկին նախարարը չի կարողացել ներկայացնել սեփականության մասին հռչակագիրը, այս մասին հայտնել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը:
Լեհ քաղաքական գործիչները պարտավոր են ներկայացնել ցանկացած իրի ունեցվածքի մասին հռչակագիրը, եթե այն 10 հազար զլոտից (3,5 հազար դոլար) ավելի գումար արժե: Նովակը չի ներկայացրել իր ժամացույցի մասին հռչակագիր, որն արժը նվազագույնը 17 հազար զլոտ (5,5 հազար դոլար):
Լեհաստանի դատախազությունը հայտարարել է Նովակին մեղադրանք ներկայացնելու պատրաստակամության մասին. նա մեղադրվում է սեփականության մասին հռչակագրի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տալու մեջ: Դատարանը պահանջել է նաև նախարարին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից: