տուն Uncategorized Լեհաստանի նախագահական ընտրությունները հնարավոր է հետաձգվեն կորոնավիրուսի պատճառով

Լեհաստանի նախագահական ընտրությունները հնարավոր է հետաձգվեն կորոնավիրուսի պատճառով

358
0

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ այս մայիսին ծրագրված երկրի նախագահական ընտրությունները հնարավոր է հետաձգվի կորոնավիրուսի պատճառով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Լեհաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլը նախատեսված է անցկացնել մայիսի 10-ին: Կառավարությունը մտադիր է անցկացնել ընտրությունները, չնայած ընդդիմության բողոքին ու այն հետաձգելու պահանջներին:

«Ընտրությունները նշանակված են, և մեզնից ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա այս տարվա մայիսի 10-ին, այսինքն` մեկուկես ամսից: Եթե այդ ժամանակ էլ համաճարակը փոթորկի, և մենք շարունակենք նման սահմանափակումներով ապրել, ապա ընտրությունների այս օրը կարող է անվավեր ճանաչվել»,-հայտարարել է Լեհաստանի նախագահը:

Լեհաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1717 դեպք, 19 մարդ մահացել է:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 664 290-ի, որից  30 890-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 142 366 մարդ։