Լեհաստանի նախկին նախագահ, 80-ականներին Լեհաստանում ժողովրդավարական ուժերի հաղթանակի հիմնական ճարտարապետ Լեխ Վալենսան կանխատեսել է, որ ուկրաինական Մայդանը, որը պայքարում է եվրաինտեգրման համար, կարող է պարտվել, քանի որ ուկրաինական ընդդիմությունը չի կարողանա հասնել իշխանափոխության։ Այս մասին գրում է Rzeczpospolita-ն։
«Ես այնտեղ առաջնորդ չեմ տեսնում։ Չեմ տեսնում մի հասարակական շարժում, միասնական կուսակցություն կան կազմակերպություն, որը կարող է տապալել իշխանությանը», — ասել է Վալենսան։ Նա կարծիք է հայտնել, որ կասկածում է «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի հաջողությանը նախագահական ընտրություններում․ «Չեմ տեսնում, որ Կլիչկոն պատարաստ է կառավարման»։
Նա կոչ է արել երկու կողմերին բանակցություններ սկսել՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։