Այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը շատ խիստ արձագանքեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանիˋ երեկ Հանրային հեռուսատեսության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ արված հայտարարությանը, որտեղ նա ասել էր, որ քառյակի ներկայացրած 12 պահանջներում լեզվաշարադրական սխալներ կան:
«Լեզվաշարադրական, այո, մի սխալ կա, որն ընդունում ենք: Դա այն է, որ չենք պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց այդ լեզվաշարադրական սխալը մենք կուղղենք», – ասաց Զուրաբյանը և հավելեց, որ իրենք չեն պատրաստվում համագործակցել իշխանությունների հետ: