տուն Քաղաքական Միջազգային Լեզվակռիվ ՄԱԿ-ի ԱԽ-ում՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև

Լեզվակռիվ ՄԱԿ-ի ԱԽ-ում՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև

98
0

oon

Նյու Յորքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ անդամ բոլոր երկրները դատապարտել են Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին, բացի ՌԴ ներկայացուցչից։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Այս քննարկումն ուղեկցվել է ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչների լեզվակռվով։

Նիստի ժամանակ ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը իր ելույթում հայտարարել է, որ Ղրիմում անցած հանրաքվեն համապատասխանել է օրինական նորմերին և ղրիմցիները իրականացրել են ինքնորոշվելու իրենց իրավունքը։

Սրան ի պատասխան ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը Ղրիմի բռնակցումը համեմատել է գողության հետ և հայտարարել, որ Չուրկինի հայտարարությունից ենթադրելի է, որ նա ավելի լավ երևակայություն ունի, քան Տոլստոյն ու Չեխովը։ «Մենք բացարձակ չենք ընդունում մեր երկրի հասցեին արվող վիրավորական արտահայտությունները։ Եթե Միացյալ Նահանգների պատվիրակությունը նախատեսում է համագործակցել Անվտանգության խորհրդում այլ հարցերի շուրջ, ապա տիկին Փաուերը պետք է շատ լավ գիտակցի դա», — ասել է Չուրկինը։