Երկու լեզվի իմացությունը նվազեցնում է տկարամտությամբ տառապելու հնարավորությունը։ Այս եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները՝ հետազոտություն անցկացնելով 650 մարդկանց շրջանում, ովքեր տառապել են տկարամտությամբ։ Այս մասին գրում է Neurology-ն։
Մասնավորապես, նրանց հաջողվել է պարզել, որ մարդիկ, ովքեր տիրապետում և ակտիվ օգտագործում են երկու լեզու, տկարամտությունը, միջին վիճակագրությամբ, հինգ տարի ուշ է սկսվում։ Գիտնականների բացահայտումը վեաբերում է այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են Ալցհեյմերինը, անոթային և քունք-ճակատային դեմենցիան։