տուն Լուրեր Լեդի Գագան Մայքլ Ջեքսոնին նվիրված թանգարան կբացի

Լեդի Գագան Մայքլ Ջեքսոնին նվիրված թանգարան կբացի

337
0

People-Lady-Gaga.JPEG-08669

Ինչպես հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Busines Standard-ին, սկանդալային երգչուհի Լեդի Գագան կբացի փոփ արքա Մայքլ Ջեքսոնի թանգարանը:

Երգչուհին, սակայն, չի հաստատել այս տեղեկությունը: Նաև անհայտ է, թե որտեղ և երբ կբացվի թանգարանը:

Ըստ լրատվամիջոցների՝ թանգարանը կարող է բացվել կամ Ինդիանա նահանգի Գերի քաղաքում, ուր Ջեքսոնը սկսել է իր կարիերան, կամ նրա հարազատ Նյու Յորքում կամ էլ Լոս Անջելեսում, որի մոտակայքում գտնվում էր երգչի կալիֆոռնիական առանձնատունը՝ Նեվերլենդը:

Հաղորդվում է, որ այժմ Լեդի Գագայի հավաքածուում գտնվում է Ջեքսոնին նախկինում պատնանող 55 իր: Երգչուհին մի քանի տարի աճուրդներում գնել է փոփ արքային պատկանող կամ նրա հետ առնչություն ունեցող իրերը: Որոշ գնումներ երգչուհին կատարել է կեղծ անվան ներքո:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here