Լեդի Գագան կարող է դառնալ առաջին երգչուհին, ով համերգով հանդես կգա տիեզերքում։ Այս մասին գրում է NME-։
Պարբերականի տվյալներով՝ երգչուհին տիեզերք կմեկնի 2015 թվականին Virgin Galactic ընկերության տիեզերանավով։ Նա կկատարի ընդամենը մեկ երգ, որը կհեռարձակվի Նյու Մեքսիկոյում կայանալիք Zero G Colony փառատոնի ժամանակ։ Երգչուհին խոստացել է, որ նոյեմբերի 8-ին ARTPOP ալբոմը թողարկելուց հետո ինքը կբացահայտի տիեզերական ուղևորության մանրամասները։