տուն Հասարակություն Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Պատվո շքանշանով

Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Պատվո շքանշանով

344
0

Խորհրդային միության անվանի հետախույզ Գոհար Վարդանյանն անվտանգության մարմիններում երկարամյա անբասիր գործունեության, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության 101-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցած նիստի ժամանակ շքանշանը հանձնել է ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանին:

Հիշեցնենք, որ լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին, 94 տարեկան հասակում: Հուղարկավորությունը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։