Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Լա Մանշի տակով միմյանց կապող Eurostar երկաթգծի աշխատանքը դադարեցվել է հրդեհի պատճառով, որը սկսվել էր Լա Մանշի թունելի մուտքի մոտ գտնվող շինությունում։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։
Նշվում է, որ հրդեհի պատճառով չորս ուղղություններով դադարեցվել է երթևեկությունը։ Նշվում է, որ հրդեհի պատճառն ուժեղ կայծակն է։