տուն Հասարակություն Լաքոտի ուղերձը հայերին՝ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ

Լաքոտի ուղերձը հայերին՝ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ

314
0
Շնորհակալ եմ հայերին, ովքեր, հետեւելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իրենց
զորակցությունը հայտնեցին մեզ` Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ:
Նրանիցից յուրաքանչյուը ողջունեց Ժակ Շիրակին որպես պետական գործչի, Հայաստանի բարեկամի եւ աննկուն աջակցի:
Նախագահ Շիրակի օրոք՝ 2001 թվականի հունվարի 29-ին ընդունվեց 2001-70 օրենքը, համաձայն որի` միակ հոդվածի «Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»՝ դրանով իսկ Ֆրանսիան դարձնելով աշխարհում առաջին պետությունը, որը հայերի ցեղասպանությունը ճանաչեց օրենսդրական ուժ ունեցող ակտով:
Հայաստանում լավ են հիշում, որ Ժակ Շիրակը Ֆրանսիայի Հանրապետության առաջին նախագահն էր, որը 2006-ին պետական այց կատարեց Հայաստան: Շատերն ինձ հետ կիսվում են, անշուշտ հայերի ընդունելությունից հուզված Նախագահի՝ յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերած ուշադրության եւ յուրաքանչյուրին ականջալուր լինելու մասին իրենց հիշողություններով:
Նախագահ Շիրակի նախաձեռնությամբ է, որ 2007 թվականին Ֆրանսիայում մեկնարկեց «Հայաստան, իմ բարեկամ» հայկական մշակույթի տարին:
Հնագույն լեզուների եւ քաղաքակրթությունների մեծ գիտակ Ժակ Շիրակը չէր կարող
պարզապես անտարբեր մնալ հայկական մշակույթի, նրա ինքնության եւ հիշատակի
պահպանման հանդեպ:
Ուրբաթ, սեպտեմբերի 27-ին եւ երկուշաբթի, սեպտեմբերի 30 -ին, ժամը 15 :00-ից 17 :00-ը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում սգո մատյան կբացվի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here