«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունն այսօր ավտոերթ է կազմակերպել Երևանի փողոցներով: Այս պահին լարված իրավիճակ է Լենինգրադյան փողոցում: Ակցիայի ակտիվիստ վարորդները փակել են փողոցը, իսկ ոստիկանները վերջիններիս թույլ չեն տալիս ազատ տեղաշարժվել: Քիչ առաջ բերման են ենթարկվել ակցիայի երկու մասնակից: Այս պահին Լենինգրադյան փողոցում իրավիճակը շարունակում է լարված մնալ: