տուն Հասարակություն Լարված իրավիճակ՝ Վաղարշապատի Գ.Նժդեհի անվան դպրոցում. տարածքում նաև ոստիկաններ կան

Լարված իրավիճակ՝ Վաղարշապատի Գ.Նժդեհի անվան դպրոցում. տարածքում նաև ոստիկաններ կան

248
0

Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան 8-րդ դպրոցում երկրորդ օրն է, ինչ դասադուլ և գործադուլ է: Դպրոցի աշակերտների ծնողները մասնավորապես վրդովված են այն հանգամանքից, որ մեկ ձայն պակաս ստացած թեկնածուն նշանակվել է դպրոցի տնօրեն:

Հայտնի է, որ 8 քվեարկողներից 7-ն են մասնակցել տնօրենի ընտրությանը, ինչի արդյունքում 4 ձայն հավաքել է նախկին տնօրեն Եսթեր Գալստյանը, 3 ձայն՝ Շուշանիկ Ոսկանյանը։ Հենց վերջինս էլ նշանակվել է տնօրեն՝ համաձայն մարզպետ Համբարձում Մաթևոսյանի որոշման:

Ակցիայի մասնակիցները, որոնց թվում աշակերտներ են, ուսուցիչներ և ծնողներ, բացատրություն են պահանջում Արմավիրի մարզպետարանից: Նրանց խոսքով, եթե մարզպետարանից ներկայացուցիչներ չժամանեն ու հանդիպեն իրենց հետ, փակելու են Երևան-Էջմիածին մայրուղին:

Իրավիճակն այս պահին լարված է, կրթօջախի տարածքում ծառայություն են իրականացնում ոստիկանները: