Քննարկվում է Լարսում ՀՀ ՊԵԿ ներկայացուցչի թեկնածությունը: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Մինչև տարվա վերջ կունենանք մեր ներկայացուցիչը Լարսում: Արդեն թեկնածության մասին ենք խոսում, և կառավարությունում պետք է ամբողջացնենք գործընթացը»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Ավելի վաղ ՊԵԿ նախագահը հայտարարել էր, որ ՊԵԿ-ի և ՌԴ մաքսային ծառայության հետ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ դիվանագիտական խողովակներով բոլոր խնդիրները կարգավորված են, ու հայկական կողմը ներկայացուցիչ պիտի ունենա Վերին Լարսի անցակետում: