ՀՀ կառավարության նիստում այսօր կառավարության որոշմամբ Արամ Թանանյանը նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ:
Որոշումը զեկուցեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Վարչապետն ասաց՝ մաքսային կցորդն աշխատելու է Վերին Լարսի մոտակայքում: Նա եղել է ՊԵԿ նախագահի խորհրդական 2018 թվականից: