Araratnews.am –ի թղթակցի հետ զրույցում Սայաթ-Նովա 10 բնակիչներից մեկի` Ալբերտ Սարգսյանի հետ, ով տեղեկացրել է, որ «Լարկո գրուպ» ընկերությունը սպառնում է բնակիչներին, որ վերջիններիս նկատմամբ կկիրառվի տույժ ու տուգանք, ինչպես եղել է Կոմիտաս 5-ի բնակիչների նկատմամբ: Մինչդեռ Սայաթ-Նովա 10-ի բնակիչները չեն պատրաստվում զիջել իրենց բակը մի ընկերության, որն, ըստ նրանց, կառուցապատման ապօրինի թույլտվությամբ փակում է իրենց պատկանող տարածքը՝ դրանով խլելով իրենցից նաեւ արեւի լույսն ու ջերմությունը: Հիշյալ շենքի բնակիչը ներկայացրել է, որ բազմաթիվ դիմումներ են հղել քաղաքապետարան, որպեսզի հստակ պատասխաններ ստանան շինարարության թույլտվության վերաբերյալ, սակայն մինչ օրս որեւէ պատասխան չի ստացել: Շենքի բնակիչները վստահեցրել են, որ եթե այս իրավիճակը երկար շարունակվի, ապա իրենց փաստաբան Ալբերտ Կանդալյանը կդիմի դատարան:
Էմմա Պալյան