ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն այսօրˋ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ շնորհավորեց բոլոր կանանցˋ ցանկանալով ամենալավն ու բարին:
Araratnews.am-ի հետ զրույցում նա իր խորհուրդը տվեց հայ կանանց, նշելով, որ նրանք լինեն երջանիկ ու ինքնին:
«Բայց փորձեք երջանկությունը դուք ստեղծել անելանելի վիճակում,-ասաց Ալավերդյանը,-Կանայք թող վերցնեն իրենց վրա այն պարտականությունները, որոնք որ իրենք, որպես պարտավորություն ունեն ի վերուստ տված»:
Այն հարցին, թե ինչքանով են հայ կանայք տեղեկացված իրենց իրավունքներից եւ ի՞նչ կմաղթի նրանց այս առումով, տիկին Ալավերդյանը պատասխանեց.
«Ընդհանուր առմամբ իրավաիմացությունը շատ ցածր մակարդակի է Հայաստանում, եւ չեմ կապում նրա հետ, որ փոխվեց համակարգը: Պետք է պարզապես հավատալ, որ եթե դու գիտես օրենքները, դու ավելի պաշտպանված ես: Ես հորդորում եմ բոլոր կանանց դաստիարակության, անգամ ինքնադաստիարակության դիմաց դիտարկել օրենքի իմացությունը եւ նրա կիրառությունը»: