տուն Քաղաքական Միջազգային Լատինական Ամերիկան սպանությունների թվով անցել է Աֆրիկային

Լատինական Ամերիկան սպանությունների թվով անցել է Աֆրիկային

76
0

article-2326955-000AE93600000258-677_634x492

Լատինական Ամերիկայի երկրներն առաջ են անցել Աֆրիկայից՝ կազմակերպված հանցավորության հետ կապված սպանությունների թվով։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության հարցերով ստորաբաժանման զեկույցում։

Մեքսիկական կարտելները 2012 թվականին սպանդեր են կազմակերպել են Կենտրոնական Ամերիկայի երկրներում, որոնք համարվում են տրանզիտային Մեքսիկայից տեղափոխվող թմրանյութերի համար։ Համեմատության համար նշվում է, որ Իրաքում, ուր շարունակվում է զինված հակամարտությունը, ամեն հարյուր հազար բնակչին բաժին է ընկնում ութ սպանված, մինչդեռ Մեքսիկայում այդ թիվը կազմում է 21.5։

Սպանությունների թվով առաջատարը Հոնդուրասն է՝ 90.4 մարդ ամեն հարյուր հազար բնակչին, երկրորդ տեղում Վենեսուելան է՝ 53.7, երրորդում՝ Բելիզը՝ 44.7։ Ընդհանուր առմամբ, 2012 թվականին արձանագրված 437 հազար սպանություններից 36%-ը բաժին է ընկնում Կենրոնական և Հարավային Ամերիկային, 31%-ը՝ Աֆրիկային, այնուհետև գալիս են Ասիան (28%) և Եվրոպան (5%)։