տուն Քաղաքական Միջազգային Լավ պայմանների արժանանալու համար պանդան հղի է ձևացել

Լավ պայմանների արժանանալու համար պանդան հղի է ձևացել

85
0

Chine_Un_panda_simulait_sa-ee4847981b2d846c877ad9e7357f0ead

Չինաստանում հսկայական պանդան ձևացրել է իր հղիությունը լրացուցիչ սնունդ ստանալու համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Այ Հին անունով կենդանին Սիչուան նահանգում իրեն այնպես է պահել, կարծես հղի լինի։ Ձագի ծնունդը պետք է ցուցադրվեր ուղիղ հեռարձակմամբ, սակայն ինչ-որ պահի պանդայի պահվածքը սովորական է դարձել։

Մասնագետները նշում են, որ կենդանին, հնարավոր է, հասկացել է, որ հղի կենդանիներին տեղափոխում են օդափոխվող սառը տարածքներ, նրանց լրացուցիչ սնունդ են տալիս՝ մրգեր, թխվածքաբլիթներ, շուրջօրյա հոգ տանում նրանց համար։