տուն Տնտեսական Լավ չի, որ ասում եք՝ լավ չի. Բաբկեն Թունյանը հանդիմանեց Տիգրան Ուրիխանյանին

Լավ չի, որ ասում եք՝ լավ չի. Բաբկեն Թունյանը հանդիմանեց Տիգրան Ուրիխանյանին

288
0

ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, ՀՀ վարկային ծրագրերը քննարկելիս, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում բյուջեի դեֆիցիտը ոչ լավ դրսևորում համարեց:

Արձագանքելով պատգամավորի դիտարկմանը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ բյուջեի դեֆիցիտը նորմալ է աշխարհի ցանկացած երկրի համար։

«Լավ չէ, որ, լինելով փորձառու պատգամավոր, ասում եք, որ լավ չէ, որ բյուջեում դեֆիցիտ կա: Դա նորմալ երևույթ է ինչպես աշխարհի բոլոր երկրներում համարյա: Դա նաև արվում է միտումնավոր, պետությունը ավելի շատ ծախսում է, քան հավաքում հարկերի տեսքով, որպեսզի տնտեսությունն ակտիվացնի»,- հայտարարեց Բաբկեն Թունյանը:

Նրա խոսքով, Հայաստանը առաջիկայում ևս կունենա բյուջեի դեֆիցիտ, ինչը տրամաբանական է: