տուն Հասարակություն Լավ նորություն՝ Մարալիկի ծննդատնից

Լավ նորություն՝ Մարալիկի ծննդատնից

1028
0

ՀՀ  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Ասում էի չէ՞ .«գյուղ կանգնի , գերան կկոտրի» : Սիրելի ընկերներ , ծանոթ և անծանոթ բարեկամներ , այսօր եղա Մարալիկի ծննդատանը և ինձ հետ տարա մեր առաջին «պացիենտ մոնիտորը» , որը ոչ թե գնեցինք , այլ նվեր ստացանք իմ շատ լավ ընկեր Давид Харутюнян ից , ով «ՑԻՏՈ» բժշկական կենտրոնի տնօրենն է:

Այս պահին ունենք հավաքված 826, 514 դրամ , որը կծառայեցնենք բժշկական այլ սարքավորումների կամ այլ խիստ անհրաժեշտ ծրագիր իրականացնելու համար :
Այդ մասին կունենանք աշխատանքային քննարկում Շիրակի մարզպետի, առողջապահության բաժնի պետի , ծննդատան անձնակազմի, ինչպես նաև համայնքի նախաձեռնող խմբի անդամների հետ և ձեր թույլտվությամբ կտնօրինենք ծննդատան այլ ևս կարևոր հարցերի լուծման համար : Շնորհակալ եմ վստահության համար:
Ծննդատունը արդեն համապատասխանում է բոլոր նորմերին և ծնունդները շատանալու են :
Մենք կարևորում ենք բնակչության թվի աճը ոչ միայ ներգաղթի , այլ նաև ծնունդների շատացման հաշվին:
ԱՆԻ համայնքի բնակիչներ ջան , ձեզ տեսնեմ , մեզ ամոթով չթողնեք ?
#ԾննդատունըԳործելուԷ?»: