ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր կառավարության նիստում ասաց՝ 2020 թվականի հունվարի 1-ից մարտի 13-ը մասնավոր սեկտորի հետ աշխատանքային հարաբերության մեջ գտնվածները կամ մարտի 13-ից մարտի 31-ը աշխատանքից դուրս եկածները կստանան նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն:
Աջակցությունից չեն կարող օգտվել անձինք, որոնց աշխատանքից ազատման նախորդող միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500.000 դրամը, ով 2020 թ. մարտի 30-ի դրությամբ աշխատանքային հարաբերության մեջ է եղել այլ գործատուի հետ, անհատ ձեռնարկատեր է եղել եւ նրա գործողությունը դադարեցված չի եղել, ով մարտի 26-ի որոշումից է օգտվում:
Հիշեցնենք՝ մարտի 13-25-ը ազատված եւ 14 տարեկան երեխա ունեցողները ստանում են պետական աջակցություն: