տուն Լուրեր Լավ կանխատեսում չունեմ․ քաղաքագետ

Լավ կանխատեսում չունեմ․ քաղաքագետ

288
0
Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես կանխատեսել էի…

Ասել էի, որ «գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանն Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է:

Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ, բնականաբար, չեն լինի:

Իրանը պատասխան հարված կհասցնի: Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն:

Իրանի հրթիռների համար տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են: Շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան և այլն»:

Լավ կանխատեսում չունեմ…»: