տուն Հասարակություն Լավ լուր՝ վարորդներին

Լավ լուր՝ վարորդներին

179
0

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ են կատարվել։

Մի շարք դրական փոփոխություններից առանձնացնենք ամենակարևորը.

Վերացվում է ՀՀ-ում արդեն իսկ գրանցված/հաշվառված տրանսպորտային միջոցների հաշվառման գործընթացում ՀՔԲ ներկայացնելու պարտադիր պահանջը։

Ֆիզիկական անձի տրանսպորտային միջոցի հաշվառում՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու պարագայում: Ինչպես նաև կարգավորվում են օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստական ճանաչված, ապաստան հայցողի և ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կողմից տրանասպորտային միջոցների հաշվառման դեպքում բնակության փաստը հավաստելու հետ կապված իրավահարաբերությունները։

Հանել սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ստուգման գործառույթը, քանի որ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային բազայում պահպանվում են սեփականատերերի վերաբերյալ տվյալները:

Առավել ամբողջական և մանրամասն նկարագրել տրանսպորտային միջոցների հաշվառման գործողություների կատարման մերժման հիմքերի բովանդակությունը:

Նախագծով կատարվող մյուս փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն կարգավորելու տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման հետ կապված առանձին իրավահարաբերություններ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here