Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի շրջանակում ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության կատարած ու կատարելիք աշխատանքները:
Ի թիվս դրանց, նախարարը մանրամասնել է, որ գալիք տարի Հայաստանից շուրջ 45 ձեռներեցների 3-5 շաբաթ տևողությամբ դասընթացների կուղարկեն Սիլիկոնյան հովիտ: Բացի այդ, հայկական ընկերությունները հնարավորություն կունենան Կատարի կառավարության ֆինանսավորմամբ վերապատրաստումներ անցնել այդ երկրում:
«Դա թույլ կտա նաև գործընկերներ ձեռք բերել, մասնակցել նրանց պետական գնումների համակարգում: Հայաստանը կլինի այն 6 երկրների ցանկում, որոնց այդ հնարավորությունը կտրվի»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը: