Լավ լուր՝ ԱԱԾ ոչնչացված փաստաթղթերի մասին

    355
    0

    Araratnews.am-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ ԱԱԾ արխիվների ոչնչացված փաստաթղթերի վերականգնման մասին: Արդյոք ավարտվել է ծառայողական քննությունը, հնարավո՞ր է գործ հարուցվի վերոնշյալ փաստի մասին, հայտնի՞ են՝ ովքեր են պատասխանատուները:

    Վարչապետն ասաց, որ ծառայողական քննությունը չի ավարտվել: Խոսքն ահռելի քանակությամբ փաստաթղթերի մասին է: «Բայց լավ նորություն կա՝ փաստաթղթերի մի մասը վերականգնվել է: Կլինեն փաստաթղթեր, որոնք հնարավոր չի լինի վերականգնել, պետք է հասկանալ և բացահայտել՝ ինչի մասին էին այդ փաստաթղթերը, որոնք են եղել ոչնչացման պատճառը: Այդ թեմայով խոսել եմ ԱԱԾ մեր գործընկերների հետ, ինչու է ծառայողական քննությունը մեկ տարի շարունակվում: Ահռելի ծավալի գործ է, ոչնչացված փաստաթղթերի վերականգնումը երկար է տեւում»,- մանրամասնեց պարոն Փաշինյանը: