տուն Քաղաքական Միջազգային Լավրովն ուկրաինացիներին հավաստիացրել է, որ Ռուսաստանը զենք չի կիրառելու Ուկրաինայի հարավ-արևելքում

Լավրովն ուկրաինացիներին հավաստիացրել է, որ Ռուսաստանը զենք չի կիրառելու Ուկրաինայի հարավ-արևելքում

120
0

1khu

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի նրա գործընկեր Անդրեյ Դեշիցայի հետ հանդիպումից հետո տարածել է հաղորդագրություն, որում ասվում է, որ ռուսական կողմի հավաստմամբ` այդ երկիրը չի պատրաստվում զորքեր մտցնել Ուկրաինայի հարավարևելյան շրջաններ:

«Կողմերը փոխանակվել են ուկրաինա-ռուսկան հարաբերությունների և Ղրիմում ռուսական ագրեսիայի վերաբերյալ իրենց դիրքորոշումներով և գնահատականներով: Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Դեշիցան, մասնավորապես, բողոք է հայտնել Ռուսաստանի կողմից Ղրիմում իրականացված անեքսիայի կապակցությամբ և հավաստիացրել, որ Ուկրաինան շարունակում է Ղրիմը դիտարկել որպես իր տարածքի մի մաս», — նշվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Արտգործնախարարները պայմանավորվել են, որ իրավիճակի սրման դեպքում պատրաստ են քննարկումների արտգործնախարարությունների և պաշտպանության նախարարությունների մակարդակով: