տուն Քաղաքական Միջազգային Լավրովը պնդել է Ուկրաինայի ֆեդերալիզացիայի հարցը, Քերին՝ զորքերի հետ քաշման

Լավրովը պնդել է Ուկրաինայի ֆեդերալիզացիայի հարցը, Քերին՝ զորքերի հետ քաշման

93
0

kerry-lavrov-481540213

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ պնդել է, որ Ուկրաինայի ֆեդերալիզացիան միակ ելքն է ստեղծված վիճակից։ Բանակացությունները տևել են չորս ժամ։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։

«Այո, մենք վստահ ենք, որ ֆեդերալիզացիան կարևորագույն տարր է սահմանադրական բարեփոխումներում, քանի որ ամենակարևորը Ուկրաինայի ամբողջականության ապահովումն է՝ հաշվի առնելով, առանց բացառության, բոլոր շրջանների կարծիքը», — ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Միաժամանակ, Լավրովն ու Քերին համաձայնել են, որ ճգնաժամի ցանկացած լուծում չի կարող լինել առանց ուկրաինական կողմի համաձայնության։

ԱՄՆ պետքարտուղարն, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Ուկրաինայի տարածքից։ «Մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկելու հակամարտության կարգավորման հարցում, քանի դեռ ուկրաինական կառավարությունը չմիանա գործընթացին։ Ռուսաստանը պետք է հետ քաշվի սահմաններից», — ասել է Քերին։