Հայտնի է, որ 2008 թվականի պատերազմից հետո Վրաստանն ու Ռուսաստանը խզել են դիվանագիտական կապերը: Թեպետ «Վրացական երազանք» կոլաիցիայի հաղթանակից հետո Բիձինա Իվանիշվիլին որոշ հայտարարություններում նշել է, որ ժամանակն է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն հարաբերություններում տեղաշարժ չի նկատվել:
Այդուհանդերձ, այսօր ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը շնորհավորել է վրաց ժողովրդին արդար ընտրությունների կապակցությամբ. «Ստացվող տեղեկությունների համաձայն` ընտրություններն անցել են ազատ, արդար, ոչ ոք չի բողոքարկում դրա արդյունքները: Շնորհավորում ենք վրաց ժողովրդին այս իրադարձության կապակցությամբ»: Այս մասին գրում է ITAR-TASS գործակալությունը:
Հիշեցնենք, որ քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից հետո ընտրություններում վստահ հաղթանակում է «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: