տուն Քաղաքական Միջազգային Լավրովը ՀԱՊԿ դեսպանների հետ քննարկել է ՌԴ նախագահության ծրագրերը, Ուկրաինայի շուրջ ծավալվող...

Լավրովը ՀԱՊԿ դեսպանների հետ քննարկել է ՌԴ նախագահության ծրագրերը, Ուկրաինայի շուրջ ծավալվող զարգացումները

90
0

Sergei-Lavrov_2112487b

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների դեսպանների և ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:

Նշվում է, որ Լավրովը դեսպաններին ներկայացրել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության նախապատվությունների մասին, ինչպես նաև այն ծրագիրը, որը հաստատվել էր 2013 թվականին Սոչիում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների կողմից: Քննարկվել են նաև Աֆղանստանին, ինչպես նաև Ուկրաինային վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ռուսաստանը: