տուն Քաղաքական Միջազգային Լավրովը կրկին զգուշացրել է զորք կիրառել Ուկրաինայի դեմ

Լավրովը կրկին զգուշացրել է զորք կիրառել Ուկրաինայի դեմ

117
0

9z7F9-SPEK4

Ռուսաստանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն գործելու, եթե նրա քաղաքացիներին վտանգ է սպառնում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է զորքեր մտցնել արևելյան Ուկրաինա: Հաղորդում է RIA-Novosti-ն:

«Եթե մեր վրա գրոհեն, ապա, անկասկած, մենք կպատասխանենք: Եթե մեր օրինական պահանջները, ռուսաստացիների շահերը ուղիղ գրոհի ենթարկվեն, ինչպես դա եղավ Հարավային Օսիայում, ապա ես ոչ մի այլ հնարավորություն չեմ տեսնում, քան միջազգային իրավունքին համապատասխան արձագանքելը: Ռուսաստանի քաղաքացիների վրա հարձակումը հարձակում է նաև ՌԴ-ի վրա», — ասել է Լավրովը:

«Մենք երբեք չենք հերքել, որ լրացուցիչ զորքեր ենք մոտեցրել սահմաններին: Նույն կերպ, ինչպես ուկրաինական զորքերը մոտեցել են ՌԴ սահմաններին` իր տարածքի արևելյան և հարավային շրջաններում», — ասել է Լավրովը: