տուն Քաղաքական Միջազգային Լավրովը կոչ է արել ՀԱՊԿ-ին` հանդես գալ Սիրիայի հարցով հայտարարությամբ

Լավրովը կոչ է արել ՀԱՊԿ-ին` հանդես գալ Սիրիայի հարցով հայտարարությամբ

203
0

00

Ռուսաստանն այսօր կոչ է արել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներին աջակցել Սիրիայի հարցով միջազգային հանրության ջանքերին: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստի ժամանակ,-հաղորդում է ITAR-TASS-ը:

«Մենք մտահոգված ենք Սիրիայի իրավիճակով, ընդ որում ոչ միայն տարածաշրջանում դրա բացասական հետևանքների, այլ նաև միջազգային իրավունքի համակարգի վրա բացասական ազդեցությունների պատճառով: Կարծում եմ, մենք այսօր կարող ենք աջակցել Սիրիայի հարցով միջազգային ջանքերին», — ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ այդ հավաքին մասնակցում են նաև ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here