տուն Քաղաքական Միջազգային Լավրովը Եվրամիության գործողություններն Ուկրաինայում որակել է որպես հիսթերիա

Լավրովը Եվրամիության գործողություններն Ուկրաինայում որակել է որպես հիսթերիա

250
0

88

Պաշտոնական Մոսկվան կարծում է, որ Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները նախապես մշակվել էին, իսկ Արևմուտքի կողմից ասոցացման պայմանագրից հրաժարվելու Ուկրաինայի որոշումը որակվում է որպես «հիսթերիա»։ «Եվրամիությունը հիսթերիայի շեմին է», — ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում։

Լավրովը կարծում է, որ Եվրամիությունը տնտեսական ճգնաժամի պայմաններում ցանկանում է ի դեմ Ուկրաինայի ստանալ «անվճար հավելված»։ «Մոսկվան մտադիր է Ուկրաինայի վերաբերյալ լուրջ զրուցել Եվրամիության գործընկերների հետ »,- ասել է Լավրովը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here