տուն Քաղաքական Միջազգային Լավրովը Արևմուտքին վախեցրել է ռուս մուժիկով

Լավրովը Արևմուտքին վախեցրել է ռուս մուժիկով

77
0

p183gu0h3g1q6v1oq41db91h861mv1b

Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է Արևմուտքին, որ իր երկիրը պատասխան քայլերի կդիմի, եթե Արևմուտքը շարունակի պատժամիջոցների քաղաքականությունը:

«Ռուս մուժիկը երկար է ձի թամբում, բայց արագ է առաջ գնում», — ասել է նա: Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանը հակամարտություններ չի փնտրում իր գլխին և չի ցանկանում նմանվել արևմտյան մայրաքաղաքներին «իրենց տենդագին գործողություններով»:

«Սակայն, եթե Արևմուտքը շարունակի այս բացարձակ ոչ պրոֆեսիոնալ, հիսթերիայի հասնող քաղաքականությունը, ապա մենք ստիպված կլինենք մտածել, թե ինչով պատասխանել նրանց», — ասել է Լավրովը: