ՌԴ արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Լավրովն անդրադարձել է երկրի ապագա կառավարությունում իր հնարավոր պաշտոնի մասին հարցին:
«Բոլոր այս տարիներին, համալսարանն ավարտելուց հետո ես հենց այնպես չեմ պաշտոններ զբաղեցրել, մշտապես ազնվորեն կատարել եմ իմ պարտականությունները, ինչը շարունակում եմ նաև հիմա»,- ասել է Լավրովը:
Հիշեցնենք, հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Սահմանադրական փոփոխություններ կատարելու մտադրության մասին, ինչից հետո վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած կառավարությունը հրաժարական տվեց: