Բաղադրիչներ
- լավաշ — 1 հատ
- սունկ շամպինիոն — 300 գր
- սոխ — 1 գլուխ
- գազար — 1 հատ
- բուսայուղ
Պատրաստման եղանակ
- Գազարը մաքրում ենք, լվանում, անցկացնում ենք քերիչով ու տապակում բուսայուղով լի տապակի մեջ:
Սոխը մաքրում ենք ու խորանարդաձև կտրատում, ապա տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ:
Սունկը լվանում, մանր կտրատում ու նույնպես տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ:
Բոլոր բաղադրիչները խառնում ենք ու ստանում համեղ միջուկ լավաշի համար:Լավաշը փռում ենք սեղանին, լցնում ենք միջուկն ու հավասարապես տարածում:
-
- Զգուշորեն փաթաթում ու վերածում ենք ռուլետի, որից հետո դնում ենք սննդային տոպրակի մեջ ու 20 րոպե թողնում սառնարանում:
- Այնուհետև հանում ենք սառնարանից, բաժանում ենք կտորների ու մատուցում:
- Համեղ ռուլետը պատրաստ է։
Բարի ախորժակ:
Աղբյուրը՝ cooks.am խոհանոցային պորտալ
- Զգուշորեն փաթաթում ու վերածում ենք ռուլետի, որից հետո դնում ենք սննդային տոպրակի մեջ ու 20 րոպե թողնում սառնարանում: