Լավագույն գաղտնաբառերը հորինում են կարմրահերները, վատագույնները՝ մորուքավոր տղամարդիկ, հաղորդում է BBC-ն։ Ինչպես հայտարարել է անվտանգության հարցերով փորձագետ Պեր Թորշեյմը, նման եզրահանգման է բերել կայքերից և օնլայն ծառայություններից գողացված գաղտնաբառերի ուսումնասիրությունը։
Հաստատվել է նաև, որ կանայք նախընտրում են ավելի երկար գաղտնաբառեր, իսկ տղամարդիկ՝ ավելի բազմազան։
Թորշեյմը նշել է, որ լավագույն գաղտնաբառը որևէ արտահայտություն կամ սիմվոլների համակցում է, որոնք ոչ մի բանով կապված չեն օգտատիրոջ հետ։ Մինչդեռ մարդիկ սովորաբար իբրև գաղտնաբառ ընտրում են ծննդյան կամ հարսանիքի օրերը, քույր-եղբայրների, երեխաների կամ ընտանի կենդանիների անունները։