Ավտոմեքենան, որում մահացու վիրավորում է ստացել լեգենդար ռեփեր Թուփաքը, 1,75 մլն դոլարով հանվել է աճուրդի: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել 1996 թվականին՝ Լաս Վեգասում:
Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ ռեփերներից համարվող Թուփաքին (Թուփաք Շաքուր) սպանել են 25 տարեկան հասակում: Հիվանդանոց տեղափոխվելուց վեց օր անց լեգենդար ռեփերը մահացել է: Մարդասպանին մինչ օրս չեն բացահայտել:


