Պարզվում է, որ այսօր Լաոսում կործանված Ан-74 ինքնաթիռն արտադրվել էր Խարկովում։ Ուկրաինան այն Լաոսին էր հանձնել դեռեւս 2009թ. հոկտեմբերին։ Լաոսն այն ձեռք էր բերել VIP անձնակազմ տեղափոխելու համար։ Ավիավթարի պատճառների մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում։ Ан-74-ին ընդամենը 4 կմ էր մնում թռիչքուղուն հասնելու համար։ Վթարի պահին ինքնաթիռում ներկաներից կենդանի են մնացել երեք հոգի, որոնց առողջական վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում։ Տեղեկացնում է ITAR-TASS-ը։
Հիշեցնենք, որ Ан-74-ում են եղել Լաոսի անվտանգության եւ պաշտպանության նախարարներն իրենց կանանց հետ, Լաոսի մայրաքաղաքի քաղաքապետը, կառավարության աշխատակազմի պետի տեղակալը, ոշակույթի նախարարի տեղակալը եւ այլ պաշտոնական անձինք։ Նրանք ուղեւորվում էին ռազմական շքերթի, որը նվիրված էր լինելու Լաոսի բանակի ստորաբաժանումներից մեկի տարեդարձին։