տուն Սպորտ Լանսի երկրպագուները բոյկոտում են Ադրբեջանի գովազդով մարզաշապիկները

Լանսի երկրպագուները բոյկոտում են Ադրբեջանի գովազդով մարզաշապիկները

95
0

60696_src

Ֆրանսիական «Լանս» ակումբի երկրպագուները, որի սեփականատերն ադրբեջանցի օլիգարխ Հաֆիզ Մամեդովն է, մտադիր են բոյկոտել ակումբի մարզաշապիկները, որոնց վրա կա Ադրբեջանի գովազդը։ Երկրպագուները դժգոհ են, որ Մամեդովի խոստացած 4 մլն եվրոն ակումբն այդպես էլ չի ստացել։

Երկրպագուների ղեկավարներից մեկը՝ Ուիլյամ Կազնովսկին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ անհրաժեշտ է բոյկոտել Azerbaijan Land of Fire գրությամբ մարզաշապիկները։ Նա խորհուրդ է տվել այդ գրությունը փակել կպչուն ժապավենով։

Իրադրությունը կարող է փրկել Ադրբեջանի կառավարությունը, որը հանգանակություն կանի պետական բյուջեից։

60696_src